Header

EN | AM
President FAAE

Dr. Ashot Grigorian, DrSc

CONTACT

FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE (FAAE)

Krajna 86
821 04 Bratislava
Slovakia
Office tel: +421 2 4820 2310
e-mail: faae@faaeurope.eu

Ստորև ներկայացված գծանկարում պատկերված են այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի կառույցները՝ ներկայացուցչություններ և պատվիրակներ: Ներկա պահին աշխատանքներ են տարվում ԵՀՄՖ կառույցները ընդլայնելու ուղղությամբ և մոտ ապագայում ԵՀՄՖ-ն գործելու է 30-ից ավելի եվրապական երկրներում: 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆ  ԵՀՄՖ  ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ՝  ԵՀՄՖ  ՆԱԽԱԳԱՀ   ԴՈԿ. ԱՇՈՏ  ԳՐԻԳՈՐՅԱՆԻ  ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ  ԵՀՄՖ  ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ  ԵՎ  ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ  ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 1 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքները համակարգող ԵՀՄՖ-ի նախագահի խորհրդական Արշալույս Ճգնավորյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնել ևս 5 տարով: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 2 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն ԵՀՄՖ փոխնախագահ Հարություն Առաքելյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնել ևս 5 տարով: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 3 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Բելգիայի պատվիրակ Լևոն Մուրադյանին նշանակել ԵՀՄՖ-ի փոխնախագահ՝ երիտասարդական կազմակերպությունների հետ աշխատանքների, մշակույթի, լեզվի ու սպորտի ոլորտները համակարգելու հարցերով: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 4 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Արամ Հարությունյանին նշանակել ԵՀՄՖ-ի ներկայացուցիչ Հայաստանում: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 5 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Ալբերտ Մնացականյանին նշանակել Իսպանիայում ԵՀՄՖ-ի պատվիրակ: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 6- ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Սիլվա Գուլուզեանին նշանակել Շվեդիայի ԵՀՄՖ-ի պատվիրակ: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 7 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Հովհաննես Մարկարյանին նշանակել Ֆրանսիայում ԵՀՄՖ-ի պատվիրակ: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 8 - ԵՀՄՖ-ի Նախագահության որոշման համաձայն Տիգրան Վարդիկյանին նշանակել Լեհաստանում ԵՀՄՖ-ի պատվիրակ: Գործունեության ժամկետի սկիզբ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

ԵՀՄՖ Նախագահություն

25.10.2013թ.: