Header

EN | AM
President FAAE

Dr. Ashot Grigorian, DrSc

CONTACT

FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE (FAAE)

Krajna 86
821 04 Bratislava
Slovakia
Office tel: +421 2 4820 2310
e-mail: faae@faaeurope.eu

ԵՀՄՖ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն միտումնավոր կերպով թերացել է Նախիջևան հետազոտող

խումբ ուղարկելուց

Ինչպես հայտնում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) 

2013թ-ը հայտարարել է մշակույթային ցեղասպանության դեմ պայքարի տարի և այդ շրջանակներում շարունակում է իր բողոքի ակցիան Ջուղայի (Նախիջևանի)  հայկական խաչքարերի ոչնչացման շուրջ: 2011թ-ի հունիսի 15-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ կազմակերպել էր ցուցահանդես` նվիրված հայկական խաչքարերին: Ցուցահանդեսի բացմանը հրավիրված էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեջյանը, ՀՀ մշակույթի նախարարը և այլ պաշտոնական անձինք: Ցուցահանդեսի բացումից ժամեր առաջ, հանկարծ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջում է անմիջապես հանել ցուցանմուշների անվանումները` բացատրելով, որ Ադրբեջանը և Թուրքիան դեմ են այդ գրություններին:

2011թ-ին ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից սկսվեց այս սկանդալի հետ կապված բողոքի ակցիա, որի արդյունքում ստացվել էր արդարացումներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար տիկին Իրինա Բոկովայի կողմից, ներկայացված երկու կետերով: Ամփոփելով ասվածը, ներկայացնենք վերոհիշյալ երկու կետերը.

1 «Հայկական կողմը պարտավոր էր նախապես համաձայնեցնել խաչքարերի շուրջ բացատրությունները և հատկապես տեղանունների հարցն այլ պետությունների հետ»:

2. «Խաչքարերի տակից բացատրությունների հանելու խնդիրը համաձայնեցված է եղել Հայաստանի պաշտոնական պատվիրակության և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեջյանի հետ»:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿԻ Մունին կրկնել էր իր այն պատասխանը, որը պատրաստվել էր ԵՀՄՖ-ի իրավաբանների կողմից` ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի տրված բացատրություններին: Մասնավորապես Գրիգորյանի նամակում խոսվել էր Նախիջևանի, Ջուլֆայի խաչքարերի վերացման հարցի շուրջ` նշելով, որ «անհեթեթ է Հայաստանից պահանջել, համաձայնեցնել խաչքարերի տեղանունների օգտագործումն ադրբեջանական /կամ թուրքական/ կողմի հետ, եթե նրանք միտումնավոր կերպով ոչնչացրել են մշակույթային հսկայական արժեք ունեցող մեր կոթողները` խաչքարերը, և եթե սա հանդիսանում է «մշակութային ցեղասպանության վառ արտահայտված դրսևորում»:

Ընդ որում կան հստակ ապացույցներ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ելնելով շահադիտական նպատակներից, միտումնավոր կերպով թերացել է Նախիջևան հետազոտող խումբ ուղարկելուց և ավելին, նույն նպատակով անվարան տվել է իր կարգադրությունը` փարիզյան ցուցահանդեսում խաչքարերի տեղանունները հանելու շուրջ: Եթե փաստվի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի միջնորդությամբ, ստացելէ 1.5մլն. դոլարի դրամաշնորհ, կարելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողությունների պարզ բացատրությունը տալ` առանց ավելորդ մեկնաբանությունների:

Ինչ վերաբերվում է ստացված պատասխանի երկրորդ կետին առ այն, որ «Խաչքարերի տակից բացատրությունների հանելու խնդիրը համաձայնեցված է եղել Հայաստանի պաշտոնական պատվիրակության և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեջյանի հետ» այս հարցի շուրջ ԵՀՄՖ-ը ՀՀ ԱԳՆ-ից հստակ պատասխան չի ստացել և ստիպված է հայտարարել, որ ԱԳՆ-ի պասիվ քաղաքականության և նրա դեսպան Վիգեն Չիթեջյանի մեղքով է, որ ոչ միայն Փարիզում է տեղի ունեցել այս խայտառակ փաստն, այլև այն անպատիժ է մնացել:

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը զարգացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ նորմալ անձնական հարաբերություններ` չմտածելով, թե ինչ օգուտ կամ վնաս է տալիս նա իր այդ խայտառակ պասիվ վարքով հայոց մշակութային ցեղասպանության դեմ պայքարին: Իսկապես ինչ արդարացում կարելի է տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի այս մեղադրանքին, որ փարիզյան սկանդալը տեղի է ունեցել ՀՀ դեսպանի աչքի առաջ:

ԵՀՄՖ-ը նպատակ ունի այս տարվա ընթացքում հետամուտ լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարածը համաշխարհային հասարակությանը ներկայացնել և նրա «օբյեկտիվ» վերաբերմունքը դիմակազերծելու համար: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի՝ ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի փրկության միակ ելքը. շտապ Նախիջևան ուղարկել մասնագետների այն հանձնախումբը, որի շուրջ խոստումներ լսվում են 2005թ-ից ի վեր, և որը հանդիսանում է աշխարհի ողջ հայության պահանջը` Նախիջևանում 2005-2006թթ-ին մի քանի հազար խաչքարերի ոչնչացման հանցագործությունը գրանցելու ու մեղավորներին պատժի ենթարկելու հարցում:

ԵՀՄՖ-ը դիմում է Եվրոպայի բոլոր հայկական կազմակերպություններին, ինչպես նաև ողջ համաշխարհային հայությանը` սատարել իր այս գործընթացը, նախ հանցագործներին պատժելու և նաև հայոց մշակութային ցեղասպանության զարգացումները կասեցնելու նպատակով: ԵՀՄՖ-ը խնդրում է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու անձանց մասնակցել և այս հարցի քննարկմանը ու տալ առաջարկներ ԵՀՄՖ-ի ֆեյբուքյան էջին կամ այն ուղղարկել faae@faaeurope.eu էլեկրոնային փոստի հասցեով: ԵՀՄՖ-ի ֆեյսբուքի էջում կարող եք կարդալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի, գլխավոր մասնագետ Ֆայլտի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿԻ Մունի հետ նամակագրությունները, ասվում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ:

 

 

ԵՀՄՖ-ը կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

Դոկտոր Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահության ծավալած գործունեության ու հայանպաստ ծրագրերի հանդեպ օր-օրի աճող հետաքրքրությանը և օրեցօր ստացվող դրական գնահատականներին զուգահեռ նկատվում է հակահայկական քարոզչության թուրք-ադրբեջանական մեքենայի կատաղի ակտիվացում, որոնցից են ադրբեջանական պետական լրատվական գործակալությունները՝ www.azertag.com, իսկ կայքերից  www.gulistan.az  www.azernews.az www.day.az  և այլն:

Նշված ռասիստական լրատվամիջոցները կրնկակոխ հետևում և անարձագանք չեն  թողնում  Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի գործունեությունը, որը մենք գնահատում ենք բնական: Սակայն տարօրինակ է այն հանգամանքը, որ Ֆորումի նախագահի գործունեության նկատմամբ տարվում է ոչ սթափ գնահատական, հեգնում և կանխամտածված հակաքարոզչություն են իրականացնում  իրենց հայկական համարող որոշ լրատվամիջոցներ և ֆեսբուքյան օգտատերեր:   

Սույն լրատվամիջոցներին և հայկական անուններ կրող ֆեյսբուքյան օգտատերերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և հանդուրժողականություն, քանի որ թուրք-ադրբեջանական հակահայ կենտրոնները այլևս մեծ գումարներ, ժամանակ և ջանք չեն ծախսում իրենց զոհի կերպարանքով ներկայացնելու  և հակահայկական ռասիստական լրատվություն ստեղծելու համար: Նրանք շատ հանգիստ օգտվում են  Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի դեմ հանդես եկող հենց հայկական լրատվամիջոցների, ֆեյսբուքյան կեղծ անձերի և հայկական պետական պաշտոնյաների զազրելի գործունեության կամ անգործության փաստերից:

Տվյալ ժամանակահատվածում առանձնակի չենք հնչեցնում Ֆորումի հանդեպ հակաքարոզչություն իրականացնող <<...>> կողմի անունները, հույս ունենալով, որ կսթափվեն և իրենց խմբագիրների նեղ անձնական շահերը կստորադասեն հայանպաստ գործունեության քարոզչությանը…

 ԵՀՄՖ-ի մամլոքարտուղարություն