Header

EN | AM
President FAAE

Dr. Ashot Grigorian, DrSc

CONTACT

FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE (FAAE)

Krajna 86
821 04 Bratislava
Slovakia
Office tel: +421 2 4820 2310
e-mail: faae@faaeurope.eu

 

Եթե վարչապետը ա-ն բ-ից տարբերող լիներ, գոնե իրեն թույլ չէր տա հարձակվել նախորդ  իշխանության ձեռքբերումների վրա

 

«Zham. am»-ի հարցերին է պատասխանել Եվրոպայի Հայկական Միությունների ֆորումի խորհրդի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը:


-Ձեր կարծիքով, ո՞րն էր այն գլխավոր իրադարձությունը, որ կատարվեց անցյալ տարի:

-Անցյալ տարվա ամենախոշոր իրադարձությունը երևի թե բոլորի կարծիքով Մաքսային միության հետ կապված խնդիրն էր, բայց ես կասեի մինչև այդ փետրվարի 18-ը շատ ավելի ճակատագրական էր մեր ազգի համար: Եվ իմ կարծիքով՝ անցյալ տարվա ամենախոշոր երևույթը նախագահական կեղծված ընտրություններն էին, որը կարելի է ասել ապահովեց մեր երկրում տնտեսական և քաղաքական խոշորագույն ճգնաժամ` վերջին 10-15 տարիների ընթացքում: Ամենացնցող իրադարձությունը ես համարում եմ փետրվարի 18-ին խայտառակորեն կեղծված ԱՊՀ երկրների ու ԵՄ-ի կողմից փարիսեցիաբար ընդունված, հաստատված այդ նախագահական ընտրությունները: 

-Պարո՛ն Գրիգորյան Դուք, բնականաբարբազմաթիվ շփումներ ունեք Եվրոպական 

մի շարք երկրների վերնախավի հետ, ի՞նչ եք կարծում Մաքսային միություն մտնելուց հետո ինչ 

ազդեցություն այն կունենա Հայաստանի վարկի վրա: 

-Այստեղ մեր կարծիքը` նկատի ունեմ Եվրոպայի Հայկական Միությունների և ֆորումի նախագահության կարծիքը, շատ հստակ է, այդ աշխատանքները, որ վարվում էին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման շուրջ ու այն աշխատանքները, որը վարվում էր Ռուսաստանի հետ` ՄՄ-ի պայմանագրի կնքման շուրջ, եթե ներկայացվեին ժողովրդի դատին, եթե քննարկումներ կատարվեին արհեստավարժ բարձրագույն մասնագետների կողմից, քաղաքական գործիչների կողմից, թափանցիկ դրվեր կշեռքի նժարի վրա երկուսն էլ, ապա, իմ կարծիքով, ոչ մի դեպքում տեղի չէր ունենա այն խայտառակությունը, ինչին որ մենք ականատես եղանք: Այսինքն` երկու-երեք տարի բղավում էինք, թե ասոցացման պայմանագրի վրա ոչ միայն Հայաստանն է շատ ինտենսիվ և ակտիվ աշխատում, այլև Հայաստանը առաջատարներից է արևելյան գործընկերության այդ խմբի մեջ, ու հանկարծ սեպտեմբերի 3-ին տեղում որոշում է ընդունվում, որ Հայաստանը պետք է մտնի ՄՄ: Բնական է, որ Ռուսաստանի հետ մեր կապերը և մեր միասնությունն անքակտելի են, թեկուզ այն պատճառով, որ ինչ ռազմավարական օբյեկտ Հայաստանում կար, արդեն տրվել է Ռուսաստանին: Բնական է, որ Ռուսաստանը մեզ համար առաջին գործընկերն է Հարավային Կովկասում ու ամբողջ տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլն: Բնական է, որ մենք և ռուսները ունենք ընդհանուր թշնամի` ի դեմս Թուրքիայի,  ու բնական է, որ մենք, որպես ռազմավարական ընկեր, պետք է ռուսներին ունենանք: 
Սակայն անբնական է, որ ելնելով այս ամենից` հանկարծ մեր եվրոպական ակունքները, կամ եվրոպական կապերը մոռանում ենք: Մի ժողովուրդ, որի լեզուն պատկանում է հնդեվրոպականին և հանդիսանում է հնդեվրոպականի հիմքը, մի ժողովուրդ, որի ամբողջ մտածողությունը, մշակույթը եվրոպական է և իր ամբողջ մտածողությամբ կապված է եվրոպականի հետ, ու հանկարծ մենք մեզ պահում ենք ոչ քրիստոնեաբար, այսինքն` Եվրոպային տալիս ենք խոստումներ և խաբում ենք, ասեմ, որ շատ ծանր է եվրոպացիների կողմից ընդունվել այս խաբեբայության փաստը, բացարձակ ծանր, մանավանդ, որ խաբեբայության հիմքում ընկած էր Եվրոպայից գոնե կես միլիարդ, մեկ միլիարդ եվրո վարկ վերցնելու այդ մարմաջը: Սերժ Սարգսյանը ոչ թե Եվրոպայի հետ համագործակցում էր հանուն եվրոպական արժեքների, այլ ընդամենը գլխում ուներ մի բան` ինչպես Եվրոպային խաբի, մի վարկ վերցնի, հետո Ռուսաստանի հետ իր հարաբերությունները շարունակի: Անկասկած, նա Ռուսաստանի հետ պիտի աներ այն, ինչ որ արեց, բայց ինչո՞ւ խաբեբայության հողի վրա` Եվրոպայում դա չկարողացան հասկանալ: Իմ խորին համոզմամբ՝ չհասկացավ նաև Պուտինը, որովհետև նրա կողմից տեսանք՝ ինչպիսի վերաբերմունքի արժանացավ Սերժ Սարգսյանը, երբ որ Երևանում էր: Եվ մենք ունենք մեր հստակ տեղեկատվությունը Սարգսյան-Պուտին վատ հարաբերությունների շուրջ: Վատթարագույն հարաբերությունները երևի բոլոր հայ նախագահների մեջ, որ ունեցել են ռուս նախագահների հետ, դա Սարգսյան - Պուտին հարաբերություններն են: Այդպիսի խաղատնային քաղաքականություն վարել, սա միայն նախագահ Սարգսյանը կարող էր գտնել, որի համար սովորական է դարձել եվրոպական խաղատներում հսկայական գումարներ տարվելը: Եվ եթե եվրոպական խաղատներում հսկայական գումարներ տարվելը սարսափելի պարսավելի երևույթ է, ապա դիվանագիտության մեջ այդպիսի պարտությունները պետք է համարվեն ծանրագույն հանցագործություն և պիտի պատասխան տա նա, ով թույլ է տվել մեր ազգի ճակատագրի հետ այդպես խաղալ: 

-Վերջերս դյուրացվել է Հայաստանի և Եվրոպայի միջև վիզային 

ռեժիմըորի արդյունքում կհեշտանա ՀՀ քաղաքացիների մուտքը 

դեպի ԵՄ անդամ երկրներսակայն միաժամանակ կբարդանա ՀՀ այն քաղաքացիների վիճակըորոնք այսօր ոչ 

օրինական կարգավիճակով ապրում են ԵՄ երկրներումԻ՞նչ եք 

կարծումհնարավոր է, որ դրա արդյունքում ՀՀ քաղաքացիների ներհոսք սկսվի 

դեպի Հայաստան:

 

 

-Հիմա մենք կտեսնենք, թե ինչ լուծումներ կգտնեն մեր ճարպիկ հայրենակիցները, բայց ես համարում եմ շատ մեծ անբարոյականություն, երբ որ զարտուղի ճանապարհներով հայը տեղափոխվում է Եվրոպա և նույն զարտուղի ճանապարհներով էլ այդտեղ աշխատանք է հայթայթում: Ընդ որում, գիտենք, որ ցավալիորեն շատ բացասական արդյունքներ է ունենում այդ ճանապարհով հայտնված հայը: Ես կողմ եմ, որ վիզային ռեժիմի նոր տարբերակի շնորհիվ շատերը չկարողանան Եվրոպայում շարունակել իրենց այդ կիսատ-պռատ գոյությունը և վերադառնան Հայաստան: Մյուս կողմից, եթե ներգաղթը, թեկուզ ոչ այնքան ցանկալի ճանապարհով կխրախուսվի, այնուամենայնիվ, ես դա էլ եմ համարում դրական, որովհետև Եվրոպայում կան տասնյակ հազարավոր հայեր, որոնք կամուկացի մեջ են միայն այն պատճառով, որ այսօրվա վարչակազմը բոլորի համար անընդունելի է, եթե չասեմ ատելի: Բայց թեկուզ ստիպված, եթե նրանք հիմա էլ այդ կամուկացի ռեժիմը փոխեն հստակ ներգաղթով, չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանի կողմից այդքան վախեցած կրիտիկական, հեղափոխական զանգվածը կմեծանա: Այդ մարդիկ, այնուամենայնիվ, Եվրոպայում քաղաքացիական հասարակության ինչ-որ փորձով անցած մարդիկ են և վերադառնալով կհզորացնեն Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ու ավելի ակտիվ կդառնան մարդիկ քաղաքական կյանքում: Էլ չեմ խոսում, որ այստեղ` Եվրոպայում, բոլորը սովորել, վարժվել են, որ ընտրությունները պետք է լինեն նորմալ, թափանցիկ և իրենց հստակ կարծիքը կունենան այս խնդրի շուրջ: 

-Այսօր Հայաստանում լայնորեն քննարկվում են տնտեսության 

զարգացման հեռանկարները, վարչապետն էլ իր վերջին ասուլիսում նշել էր, որ իրականում մարդկանց կենսամակարդակը բարձրացել է, սակայն իրենք դա դեռ չեն գիտակցում, քանզի այդ ամենին չի նպաստում ԶԼՄ-ների աշխատանքը: Ի՞նչ կասեք այդ մասին: 


-Վարչապետը, անկասկած, ճիշտ է ասում, որ բնակչության կենսամակարդակը բարձրացել է: Ոչ թե բարձրացել է, այլ «սարսափելի» է բարձրացել, բայց ինքը նկատի է ունեցել իր և իր նմաններին: Բայց նրանք ժողովրդի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Թող նա ժողովրդի անունից չխոսի, որովհետև ժողովրդի կենսամակարդակը եթե բարձրանում է, ժողովուրդն անմիջապես դա զգում է և դրան դրական ռեակցիա է տալիս: Եթե վարչապետը գտնում է, որ ինքը բոլորից խելոքն է ու ժողովուրդը հիմար է ու ոչ ոք ոչինչ չի հասկանում, ժողովուրդն էլ ճիշտ հակառակն է մտածում, ցավոք: Ժողովուրդն էլ մտածում է, որ այս ինչ հիմար վարչապետ ունենք, որ չի կարողանում ա-ն բ-ից տարբերել: Եվ իսկապես, եթե վարչապետը ա-ն բ-ից տարբերող լիներ, գոնե իրեն թույլ չէր տա հարձակվել նախորդ իշխանության ձեռքբերումների վրա: Հարձակվում է այն կետի վրա, որում նախորդները շատ ուժեղ են, իսկ ինքը տապալված է: Այնպես որ, վարչապետի ասածը ոչ մեկ չի կարող լուրջ ընդունել և հատկապես չի կարող լուրջ ընդունել այն պատճառով, որ եթե մի մարդ հայտարարում է, որ ինքը Կիպրոսում չի եղել ու բացառում է, որ Կիպրոսում բացել է օֆշոր, եթե մի մարդ հայտարարում է, որ Կիպրոսում, ճիշտ է, պարզվում է իր անունով օֆշոր կա, բայց այդ օֆշորը մեռած հոգիների վրա է բացված, եթե մի մարդ կարծում է, որ «Նաիրիտը» փակելով և քիմիական հզոր տնտեսությունը կործանելով ինքը կարող է այնուամենյանիվ վարչապետ կոչվել, այդ մարդը, անկասկած, անլուրջ է: Եթե ինքը կարծում է, որ այն հարյուրավոր միլիոնները, որ ինքը գողացել է և տեղավորել օֆշորներում` վայելելու է` սխալվում է: Քանի որ այդ փաստերը կոծկելը գնալով ավելի դժվարանում է, և գողության փաստը բացվելու է, նա այսօր մտածում է՝ ուր տեղափոխել այդ գումարները ու այդ խնդրի լուծման համար ուղարկում է ԱԳ նախարարին, որպեսզի Վանուատու երկրի (կղզիների մի խումբ է, որը Ինդոնեզիայից այն կողմ է գտնվում) փոխվարչապետի հետ ստորագրի հարաբերություններ սկսելու պայմանագիր, քանի որ Կիպրոսում արդեն վտանգավոր է այդ փողերը պահելը: Եվրոպայում ԶԼՄ-ները գրում են, որ հիմա էլ սկսվել է ֆինանսների արտահոսք` Կիպրոսից դեպի Վանուատու: Եվ հենց այս պահին նախարար Նալբանդյանը անհասկանալի ու ՀՀ-ի համար անպետք պայմանագրեր է սկսում կնքել Վանուատու կոչված աննշմար մի պետության հետ: Ինչո՞ւ: Պարզվում է, որպեսզի վարչապետը կարողանա փողերը տեղափոխել այնտեղ, պարտադիր պետք է ունենալ ֆինանսական տրանսֆերների համար ապոստիլով հաստատված փաստաթղթեր, և դրա համար նա ուղարկում է իր արտգործնախարարին, որպեսզի ստորագրվեն միջպետական պայմանագրեր` Հայաստանի և Վանուատուի միջև: Վարչապետը մտածում է, որ եթե ջայլամի պես գլուխը մտցնում է ավազի մեջ , ապա իր հետույքը չի երևում: Այդպիսի վարչապետի հայտարարությունները քննարկելը, կներեք, բայց անլրջություն է: Ես կարծում եմ, որ այդ մամլո ասուլիսին նրա արած հայտարարությունից առաջ, եթե վարչապետի փոփոխությունը համարվում էր անհրաժեշտություն, ապա այսօր արդեն չափազանց անհրաժեշտ է: Եթե Սերժ Սարգսյանը հապշտապ նրան չփոխի, ապա կարելի է հանգիստ հայտարարել, որ մեր երկիրը վարչապետ արդեն չունի:


-
ՀՀԿ-ական շատ գործիչներ նշում են այն մասին, որ մարդիկ Հայաստանից հեռանում են, ոչ թե վատ կյանքից, այլ պարզապես դա հայերի ապրելակերպի բաղկացուցիչ մասն է, Դուք համամի՞տ եք նման գնահատականի հետ: 

Դրան համամիտ չեն «Հանրապետական» կուսակցության գործիչների 90 տոկոսը, որոնց հետ ես հիանալի մտերիմ կապեր ունեմ: Բոլորն էլ գտնում են, որ այն, ինչ որ այսօր կատարվում է Հայաստանում դա մեր դժբախտությունն է: Ես դեռևս չեմ տեսել նման հանրապետական, որ նախագահի շատ արարքները պաշտպանելով հանդերձ` արտագաղթի մասին խոսք գնալիս չհանձնվի: Գուցե կան մի երկուսը, որոնց հետ ես չեմ շփվում: Ես չեմ շփվում Շառլատանովի հետ (նկատի ունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին), չեմ շփվում Գալուստ Սահակյանի հետ: Գուցե դրանց նման խեղկատակները փորձեն նման միտք հայտնել: Բայց դա վիրավորանք է մեր ազգի համար: Որովհետև ես շփվում եմ Սփյուռքում հայաստանցիների ստվար բանակի հետ, տասնյակ հազարների հետ և ես ձեզ կարող եմ ասել, որ գոնե հայաստանցիների կեսը երազում է Հայաստան վերադառնալ, եթե Հայաստանում մի փոքր տանելի լինեն պայմանները:
Եթե Հայաստանում արդարադատությունը աշխատի, գործազրկությունը պակասի և աշխատատեղերը ավելանան, գոնե մի հարյուր հազար հայ տեղափոխվելու է Հայաստան: Այո՛, եթե համակարգը փոխվեց, ես գիտեմ, որ հանրապետականներից շատ շատերը՝ սկսած վարչապետ Տիգրան Սարգսյանից, գաղթականի ցուպը առնելու են ձեռքները ու աղաղակով փախչելու են Հայաստանից` նախապես իրենց միլիոնները Վանուատու տեղափոխելուց հետո: Բայց թող իրենք չխառնեն իրենց ` սովորական ժողովրդի հետ: Չկա այդպիսի բան. ժողովուրդը երազում է իր հողի վրա ապրել: 

-Հայտնի է, որ վերջին տարիներին կտրուկ նվազել են արտասահմանյան 

ներդրումները Հայաստանում: Ի՞նչ եք կարծում, որն է դրա պատճառը: Ինչու՞ եվրոպական ներդրողների համար գրավիչ չէ հայկական

 շուկան: 

-Դա, իմ կարծիքով, դասագրքային պատասխան է. եվրոպացիները մեծ հաճույքով ներդրում կանեին Հայաստանում, եթե Հայաստանում լիներ մրցակցային դաշտ: Հայաստանում մրցակցային դաշտը իսպառ վերացել է: Մոնոպոլիաները այնպիսի խղճուկ մարդկանց ձեռքում են, որոնք չունեն կրթություն, որոնք չունեն գիտելիքներ, բայց լավ սովորել են զենքով տնտեսական դաշտում աշխատել: Մի բան, որը եվրոպացին երբևիցե չի տեսել: Եթե ամերիկացիները 20-ական թվականներին ունեցել են այդպիսի բան, Եվրոպայում այդպիսի բան երբեք չի եղել: Եվրոպայում մրցում են կրթությամբ, մրցում են գիտակցությամբ և իմաստությամբ: Հայաստանում դուք շատ լավ գիտեք՝ ովքեր են կիսագրագետ օլիգարխները, անունները չտամ: Ովքեր են այն մոնոպոլիստները, որոնք ընդամենը ֆիզիկական, բիրտ ուժի միջոցով, նույնսիկ «տեցի կռուգ» կոչված վայրում ժամանակին իրար վրա կրակելով` կարողացել են ստեղծել իրենց համար ոլորտներ, որտեղ ուրիշ ոչ ոքի չի կարելի մտնել: Նույնիսկ, երբ խոշոր ինվեստիցիոն ծրագրերով Հայաստան են ժամանել տարբեր ընկերություններ, Հայաստանում նրանց անմիջապես կա՛մ կասեցրել են, կա՛մ ներգրավել են` գողացել են ինչ-որ գումարներ և դուրս են շպրտել: Կան սփյուռաքահայեր, որոնք բացարձակ թալանվելով, նույնիսկ աղքատի կարգավիճակով Հայաստանից դուրս են եկել: Ես այդպիսի սփյուռքահայերի անուններ կարող եմ տալ: Այս ընդհանուր պատկերը, եթե եվրոպացին, կամ ամերիկացին տեսնում է, բնական է, որ խելքը չի կորցրել, որ գա Հայաստան և ներդրում անի: Ահա առաջին և հիմնական պատճառը, ինչու ներդրումային ոչ մի ծրագիր վերջին տարիներին Սերժ Սարգսյանի կառավարությունը չի կարողանում հայթայթել, ստանալ: 

-Ներկայիս իշխանությունները, մի քանի տարի 

վարելով բանակցություններ եվրոպացիների հետ, վերջում 

կտրուկ որոշում կայացրին միանալու ՄՄ-ին և, բնականաբար, 2014 թվականին Հայաստանը մտնելու է ՄՄ-ի մեջ : Ի՞նչհետևանքներ դա կարող է ունենալ ցեղասպանության 

ճանաչման գործընթացի վրա Եվրոպայում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2015 թվականին Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից առաջ Թուրքիան ակտիվ հակաքարոզչությամբ 

է զբաղվելու այս հարցի շուրջ: 

-Ցեղասպանության ընդունման արշավանքները կասեցվեցին շատ ավելի վաղ, քան ՄՄ-ի հետ մեր խնդիրների ծագումն էր: Կասեցվեցին այն ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերությունները վավերացվեցին, ստորագրվեցին Շվեյցարիայում` մեր վայ նախարար, բոլոր ժամանակների ամենակիսագրագետ և անհաջող ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի կողմից Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Այն ժամանակ մենք շատ մեծ աղմուկ բարձրացրինք, որ այդ փաստը մեզ ցեղասպանության ընդունման մեր հաղթարշավը կկասեցնի: Ցավալի կլիներ, եթե ցեղասպանության հարցի ընդունման ասպարեզում, որտեղ հատկապես մենք ակտիվ ենք աշխատում, կասեցվեր: Ցավոք, հենց դա կատարվեց: Եվ Թուրքիան օգտվելով առիթից` իսկապես շատ ակտիվացրեց իր աշխատանքները ու բավականին գրագետ վարեց:
Ցավալիորեն Թուրքիային հավասար աշխատանք տարավ Ադրբեջանը, որը ցեղասպանության խնդրի հետ ոչ մի ընդհանուր բան չունի, բայց ավելի հաճախ նույնիսկ ավելի ագրեսիվ է հանդես գալիս ցեղասպանության դեմ, տարբեր միջազգային ատյաններում, կոնֆերանսներում, քաղաքական դիվանագիտական հարաբերությունների շփման կետերում, քան ինքը՝ Թուրքիան: Հայաստանը բացարձակապես այդ տանդեմին տանուլ տվեց` նախապես հիանալի մտածված` հայ-թուրքական արձանագրությունների ծրագրի պատճառով:
Մյուս կողմից Սերժ Սարգսյանը ապացուցեց սփյուռքահայությանը, որ ղարաբաղցին չի կարող հասկանալ արևմտահայի դարդն ու ցավը: Ժամանակին, երբ որ արևմտահայերը սկսեցին բղավել, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հետևանքով ցեղասպանության հարցը կործանվելու է, քանի որ նա ղարաբաղցի է և ղարբաղցին երբեք չի զգացել այդ ցավը, մենք՝ հայաստացիներս, խիստ դեմ էինք այդ հայտարարությանը, որովհետև մենք բոլորս զգում ենք ցեղասպանության ամբողջ արհավիրքը ճիշտ այնպես, ինչպես արևմտահայերը: Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ սփյուռքահայերի վախը շատ տեղին էր: Եվ, փաստորեն,  նա ցեղասպանության հարցում բացարձակապես չի ընկալում՝ ինչ քայլեր է պետք անել: Էլ չենք խոսում այն մասին, որ, անկասկած, նրա համար Ղարաբաղի խնդիրը շատ ավելի գերակա է, քան ցեղասպանության հարցը: Իսկ ցանկացած հայի համար ցեղասպանության հարցը և Ղարաբաղի հարցը հավասար հարթությունների մեջ են, որովհետև մեր երկիրը կարող է շահել, ու մեր երկիրը կարող է տանուլ տալ այս երկու հարցերի թուլացման դեպքում: Այնպես որ, ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ մենք նախ պետք է ազատվենք այս սարսափելի մտածողություն ունեցող ղեկավարությունից և հետո հսկայածավալ աշխատանքներ իրականացնենք մեր թշնամիների դեմ` մեր երկրի դիրքերն աշխարհում ամրապնդելու համար:

09.01.2014թ. 

 

 

Երիտհանրապետականների բերանով խոսում է Սերժ Ազատիչը, իսկ ՀՀԿ «ծերակույտը» Ռ. Քոչարյանինն է

 

 Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին:

 

-Պարոն Գրիգորյան, վերջին օրերին մեծ աղմուկ հանած հեռակա նամակագրության նմանվող հրապարակումների վերաբերյալ ո՞րն է ձեր գնահատականը:

-Ես զարմացա, երբ որ երկրորդ նախագահը արձագանքեց վարչապետի կողմից արված հայտարարություններին: Իմ կարծիքով նախագահը էմոցիոնալ վերաբերմունք ցուցաբերեց իր այդ արձագանքով: Չեմ կարծում, որ վարչապետը ընդհանրապես արժանի է որեւէ մի ուշադրության կամ վերաբերմունքի: Վարչապետը պետք է մտածի՝ ինչպես իր վրա իջեցված մեղադրանքները՝ «Նաիրիտի» կողոպուտի հետ կապված, հայ գործարարներին թալանելով գումարները Կիպրոս տեղափոխելու հետ կապված, կեղտերը մաքրի: Նախագահի արձագանքը ես ուղղակի համարում եմ զայրույթի բռնկման պահին ինչ-որ բան:

-Երկրորդ նախագահի հարցազրույցներից հետո ՀՀԿ-ականների վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք: Հատկապես երիտհանրապետականները պատասխանեցին երկրորդ նախագահին, ինչու՞:

- Ասեմ, որ չեմ կարծում, որ նախագահը պատրաստվում էր հետագա քայլերի՝ քաղաքականություն վերադառնալու առումով: Այլ բան է, որ ՀՀԿ-ականների պահվածքի արդյունքում նա ընդունի նման որոշում, և հենց նրանք ստիպեն, որ երկրորդ նախագահը սկսի պաշտպանվել եւ այդ ֆոնի վրա էլ որոշի մտնել քաղաքական դաշտ: Իմ ունեցած հստակ ինֆորմացիայի արդյունքում վերջին 2012 թ-ից սկսած, երբ որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց ընտրություններին մասնակցելուց, նա խաչ էր դրել այդ ճանապարհով քաղաքական դաշտ մտնելու վրա: Ես ավելի քան համոզված եմ, որ նա ցանկություն չուներ այս ճանապարհով, այսինքն՝ կռիվ-պատերազմով, մտնել քաղաքական դաշտ: Նա կարծում էր, որ կգա պահը, եւ ժողովուրդը կհասկանա եւ ժամանակին իր վարած տնտեսական նվաճումներին ճիշտ գնահատականներ կտա ու ժողովուրդն ինքը կխնդրի երկրորդ նախագահին, որպեսզի նա նույնանման տնտեսական թռիչքը ապահովի: Բայց դա իմ կարծիքով Ռ. Քոչարյանի մտածողության սխալ պահն էր, որովհետեւ, քանի վարվում է նրան վարկաբեկելու այսօրվա քաղաքականությունը, ժողովուրդը դա երբեք չի անի: Այնպես որ, ինքը կամ պիտի մտնի քաղաքականության մեջ իր կամքով կամ չպիտի մտնի: Հիմա ստացվել է այնպես, որ իր կամքին հակառակ երկրորդ նախագահին ուզում են ներքաշել քաղաքական պայքարի մեջ՝ առանց գիտակցելու եւ հասկանալու, որ դա իրենց վերջը կլինի: Այս սցենարով եմ ես բացատրում ՀՀԿ-ական ավելի հասուն եւ փորձառու մասի կամ «ծերակույտի» զուսպ պահվածքը:

-Իսկ ովքե՞ր են այդ ձեր մատնանշած «հասուն եւ խելացի ծերակույտի» մեջ մտնում:

- 50-ից բարձր տարիքի բոլոր ՀՀԿ-ականները՝ վերջացրած ամենաավագով, որը ոչ այնքան իմաստուն Գալուստ Սահակյանն է: Այնտեղ կան շատ իմաստուն մարդիկ, կան նաեւ ոչ այնքան իմաստուն կամ նույնիսկ դատարկագլուխներ: Դատարկագլուխներից հենց կնշեմ Գալուստ Սահակյանին, որի ամեն մի ելույթը վնասում է եւ իրեն, եւ երրորդ նախագահին, եւ ՀՀԿ-ին: Բայց ամեն դեպքում նրանք՝ ավագները, լավ գիտեն, որ Քոչարյանը շատ ուժեղ անձնավորություն է, եւ նրանց վերաբերմունքն այսպիսին է. «Աստված մի արասցե վագրին վիրավորեն, և վիրավորված վագրից ամեն ինչ կարելի է սպասել»: Նրանք դրա համար չեն ուզում Քոչարյանին կպչել-վիրավորել, որովհետեւ շատ լավ գիտեն Քոչարյանի հնարավորությունները: Սա մի կողմից: Եվ մյուս կողմից՝ սա այն մասսան է, որ կշեռքի ծանր նժարի վրա է միշտ տեղավորվում: Իսկ նրանք շատ լավ գիտեն, որ Քոչարյանը կշեռքի շատ ծանր նժարն է, եւ եթե մտավ խաղի մեջ, պետք է անպայման կամուրջներ թողնեն, որ վազեն ու տեղավորվեն ապագայում նրա կողքին: Երիտասարդ ՀՀԿ-ականների մեջ էլ կան լուրջ տղաներ, որոնք շատ լավ կշռադատում են, որ եթե Քոչարյանը վերադարձավ քաղաքական թատերաբեմ, ապա նա հաղթաթուղթ է ունենալու, զգուշությամբ են մոտենում նրա հասցեին վարկաբեկիչ բաներ շպրտելուց: Սակայն շատ դատարկագլուխներ հակառակ տրամաբանությամբ են գործում: Շարմազանովը, ավելի ճիշտ՝ շառլատանովը, նրանց դրոշակակիրն է: Նա բոլոր շառլատանների մեջ առաջատար է, եւ նրան հետևում են մնացած երիտ ՀՀԿ-ականները, որոնք ազգին համարյա փորձում են երիտթուրքերի չափ վնաս հասցնել: Այդ բոլորը մտնում են այդ խմբի մեջ, որոնք կորցնելու շատ բան ունեն, եթե չասեմ, որ ամեն ինչ են կորցնելու, քանզի բացի պրոֆեսիոնալիզմից եւ առողջ բանականությունից, գրեթե ամեն ինչ ունեն: Ունեն բոլոր այն բաները, որ չպիտի տրվեր նրանց՝ նյութական ապահովություն, կապեր, քաղաքական մեծախոսություն, պոռոտախոսություն... ամեն ինչով օժտված են, բացի ուղեղից: Այ նրանք իհարկե լրիվ սխալ ճանապարհ են ընտրել եւ անհարկի վիրավորում եւ զայրացնում են երկրորդ նախագահին: Եվ եթե այս ամենի արդյունքում երկրորդ նախագահը որոշի մտնել քաղաքականություն, թեկուզ այն բանի համար, որպեսզի մաքրի Հայաստանը այդ թափթփուկներից, դա նրանցից ոչ մեկին ձեռնտու չէ: Ես կարծում եմ, որ ՀՀԿ ծերակույտի եւ երիտհանրապետականների միջեւ մի կիրճ է հիմա առաջանալու եւ մի խոշոր բաժանող կիրճ, ու տեսնենք վերջը ողջախոհությու՞նը կհաղթի ՀՀԿ-ում, թե՞ պոռոտախոսների ցանկությունը:

-Ձեր կարծիքով ինչու՞ Սերժ Սարգսյանը չի խառնվում այս զրույցին:

-Ձեզ միայն թվում է, որ չի խառնվում, որովհետեւ այդ զրույցի հիմնադիրը իմ կարծիքով հենց Ս. Սարգսյանն է: Թեկուզ այն պահից սկսած, երբ որ նա Տիգրան Սարգսյանին հանձնարարեց այդպիսի երկար տեւողությամբ մամլո ասուլիս կազմակերպել:

- Ինչո՞ւ, ո՞րն էր նպատակը:

-Դա քաղաքական խաղ էր. Սերժ Սարգսյանը վախենալով, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է օգտվել սարսափելի իրավիճակից՝ անդունդ տանող արտագաղթի եւ տնտեսական լիակատար կործանման տանող իրավիճակից ու օրերից մի օր հանկարծ հանդես կգար մեկնաբանություններով կամ ինչ-որ կոնկրետ առաջարկություններով, վախենալով այդպիսի ապագայից՝ նա որոշեց այդ հնարավորությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին: Այդ իսկ պատճառով Տիգրան Սարգսյանին հանձնարարեց՝ «դու ստեղծիր այն բազան, որ եթե հանկարծ Քոչարյանի մտքով անցնի մեզ քննադատել, մինչեւ այդ մենք իրան ջարդուփշուր արած լինենք եւ քննադատենք»: Իսկ Տիգրան Սարգսյանը շատ ապաշնորհ կերպով կատարեց հանձարարությունը: Նա կպավ այն կետերին, որը Ռոբերտ Քոչարյանի ուժեղ կողմն էր հանդիսանում: Պետք չէր կպչել շինարարությանը. չէ՞ որ իսկապես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մի հսկա թռիչք էր ապրել շինարարությունը: Չէ՞ որ բավական է ինչ-որ համեմատություններ անել, Տիգրան, քո ժամանակների հետ, ու քո փուչիկը կտրաքվի: Հիմա պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի, եթե Քոչարյանը որոշի դառնալ ընդդիմություն... Սերժիկի իշխանության վերջը շատ արագ կգա... Կարծում եմ Քոչարյանն այնքան է զայրացած ու վիրավորված է, երբ վստահել է... իր ընկերոջը, դարձրել է վարչապետ, այնուհետև օգնել նախագահ դառնալու, և արդյունքում... ընկերը դառնում է նախագահ եւ երես է թեքում: Չէ՞ որ Քոչարյանը չէր պատրաստվում դառնալ «ամենաերիտասարդ թոշակառուն»: Պատկերացրեք, դրանից ո՞նց կվիրավորվի անձը: Նա չստացավ ոչ մի աշխատանքային առաջարկ իր նախկին ընկերոջից:

-Միգուցե Ս. Սարգսյանը չարեց այդպես, որովհետեւ Ռ. Քոչարյանը համարվում է արյունով գնացած նախագահ, իսկ Ս. Սարգսյանին պետք էր փրկե՞լ իր համբավը:

-Այո, տրամաբանական բան եք ասում, գուցե միանգամից պաշտոն առաջարկել դժվարացել է, սակայն չմոռանանք, որ նախ այդ դեպքերը տեղի են ունեցել արդեն Սարգսյանի իշխանության օրոք, երբ Ս.Սարգսյանն էր ոչ միայն վարչապետ, այլև նորընտիր նախագահ: Այսինքն զանգվածներին արյունով ճնշելու հնարավորությունը կենտրոնացած էր հենց նրա ձեռքին: Այնպես որ, Սարգսյանը պետք է ունենար քաջություն և պատասխան տար կատարվածի համար: Ավելացնենք նաև, որ Քոչարյանին մեկուսացնելու կարիք բոլորովին չկար, այն էլ այդ ձևով՝ մարդու անձը վիրավորելու ձեւով: Եթե մարդը քո ընկերն է, որին դու շատ բաներով պարտական ես, ապա պիտի այնպես անես, որ քո ընկերը մնա քեզ ընկեր, չէ՞: Չես մեկուսացնում նրան, չես շինում նրան երիտասարդ թոշակառու, որից ահավոր խուսափում է քո ընկերը եւ ասում է հենց սկզբում. «Չեմ պատրաստվում լինել երիտասարդ թոշակառու»: Դրանից հետո հաջորդ քայլն ես անում՝ մեկուսացնում ես նրան եւ բաց ես թողնում նրա վրա ապաշնորհ վարչապետիդ: Եվ այսօր շատերը մտածում են, որ Քոչարյանը կարող է պահել Սերժի շահերը. ո՞րն է տրամաբանությունը. այսքանից հետո անձը հանկարծ վեր է կենում եւ պահում Ս. Սարգսյանի՞ շահերը... դա արդեն մինիմում ծիծաղելի կլինի: Այսօր նրանք առնվազն պիտի ունենան ընդհանուր թշնամի, որ համագործակցեն, այլապես ես բացառում եմ առանց արտաքին ուժերի միջամտության որևէ համատեղ աշխատանք, որևէ հնարավորություն, որ Ս. Սարգսյանն ու Քոչարյանը իրար հետ կլոր սեղան նստեն ու համագործակցեն: Սա կարող է լինել միայն ընդհանուր թշնամու հանկարծակի հայտնվելու կամ արտաքին ուժի երկուստեք ճնշման տակ: Այլապես հիմա նրանց միջեւ կա միայն հակամարտություն և ոչ մի ընդհանրություն, իմ կարծիքով:

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

 

«Ես չգիտեմ որևէ երկիր, որտեղ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր լինի». Աշոտ Գրիգորյան

 

«Zham. am»-ի հարցերին է պատասխանել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի խորհրդի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը` խոսելով հունվարի 18-ին կայացած հանրահավաքի և ներքաղաքական զարգացումների մասին:

 

- Ինչպե՞ս եք գնահատում շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքը, որտեղ քաղաքացիական ակտիվիստներին միացել էին ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները:

 

- Մենք ուշի ուշով հետևում էինք հանրահավաքի ընթացքին, բայց ես ասեմ, որ մենք ունենք մեր կանխակալ կարծիքը: Դա այն է, որ նվիրել հանրահավաք այդ 5 տոկոս պարտադիր կենսաթոշակային համակարգի խնդրին, դա առանձնապես խելամիտ չի, քանի որ այսօր մեր ժողովրդի առաջ, մեր երկրի առաջ կանգնած է կարևորագույն խնդիր` շտապ իշխանափոխություն կատարել: Ես չեմ կարողանում հասկանալ հանրահավաք, որը ինչ-որ մի փոքր հարց պետք է լուծի, մանավանդ որ այդ հանրահավաքը տալիս է իշխանություններին հնարավորություն առանց որևէ դժվարությունների զիջում անել, արդյունքում ունենալ զանգվածների քաղաքակիրթ բողոք և իշխանությունների քաղաքակիրթ ընթացք ու նախապատրաստել հող, որ եթե հանկարծ հաջորդ անգամ ավելի ակտիվ միտինգ եղավ ու ավելի լուրջ պահանջով, ենթադրենք իշխանափոխության պահանջ, կամ ասենք թե գազի գնի վերաբերյալ, որը անհնարին է այսօր լուծելը, այդ դեպքում նրանք կարող են ցույցը ճնշել: Ուրախալի էր, որ քաղաքացիական հասարակության թևերն էին ակտիվ աշխատում, ցավալին այն էր, որ 4 կուսակցությունները` չնայած բավականին բարձրագոչ հայտարարություններին, ոչ այնքան ակտիվ մասնակցություն ունեցան:

 

- Իշխանությունները թմբկահարում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային այս բարեփոխումների օրինակներ կան նաև եվրոպական մի շարք երկրներում, ի՞նչ կասեք այդ մասին:

 

- Ես չգիտեմ որևէ երկիր, որ դա պարտադիր լինի: Այո՛,  կան կուտակային կենսաթոշակի առաջարկներ, բայց դրանք պարտադիր չեն: Ցանկացած մարդ, որը բացի պարտադիր սոցիալական ապահովագրությունից ցանկություն ունի նաև հավելյալ իր ծերությունը ապահովել, նրանք դիմում են համապատասխան կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին, որոնք մեծ հաճույքով դա կատարում են: Հատկապես գործարարները, որոնք միջին կամ ցածր շրջապտույտների ֆիրմաներ ունեն, դրանք կիրառում են դա: Այսինքն` ունևոր մասսայի համար է դա և պարտադիր չի: Սովորական ժողովուրդը ո՞նց կարող է պարտադիր այդպիսի լրացուցիչ բեռ իր վրա վերցնել:

 

-Իշխանությունները հունվարի 18-ի հանրահավաքը խոչընդոտելու համար տարածում էին տարատեսակ բնույթի ապատեղեկատվություն` նշելով, որ այն ուղղորդվում է ռուսների կողմից, կամ որ ՁԻԱՀ-ով վարակված ներարկիչներով մարդիկ են հայտնվել և այլն, սակայն ի հեճուկս այս ամենի՝ հանրահավաքը կայացավ: Ի՞նչ եք կարծում, այն ի՞նչ ազդեցություն կունենա Սփյուռքի մեր հայրենակիցների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացել են Հայաստանից:

 

- Մենք ընդհանուր առմամբ շատ տհաճությամբ ենք այդ բոլոր տեղեկատվությունը ստանում Հայաստանից: Մենք շատ վատ ենք դրան վերաբերվում, և այդ տեխնոլոգիաները քաղաքական, որ իշխանությունները անում են, մենք գտնում ենք, որ ի վերջո դրանք իրենց դեմ է ուղղվում, որովհետև ժողովուրդը հիանալի տիրապետում է և վայրկենապես հասկանում է գոնե այդ կարգի պրիմիտիվ բաները:

 

-Ինչպես գիտեք, տարվա վերջում և տարվա սկզբում ներքաղաքական դաշտում մեծ աղմուկ հանեց Տիգրան Սարգսյանի քննադատությունը` առ երկրորդ նախագահ, և Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, որին իր հերթին իշխանությունը պատասխանեց ՀՀԿ-ի երիտթևի միջոցով: Ի՞նչ եք կարծում, այս բանավեճը ինչ ազդեցություն թողեց Սփյուռքի վրա և ինչո՞ւ իշխանությունները վեց տարի հետո կրկին իրենց ձախողումները բացատրում են մինչև 2008 թվականի տնտեսական քաղաքականությամբ:

 

- Իսկ ի՞նչ էիք կարծում, բա իշխանությունները ի՞նչ պիտի անեին: Ի՞նչ ուրիշ ռեսուրս ունեն: Նրանք ընդամենը կարող են փորձել գցել նախորդների վրա` առանց հաշվի առնելու, որ սա առաջին վեց ամիսը չի, սա վեց տարի է անցել: Այո՛, առաջին վեց ամիսը ցանկացած նոր իշխանություն աշխարհում, նոր կառավարություն, փորձում է հնին հայհոյել, բայց ոչ վարկաբեկել: Վարկաբեկելը հայաստանյան երևույթ է: Վեց տարի հետո այդպիսի բան անել, դա ուղղակի նշանակում է իրենց անունակությունը, բացարձակ անկարողությունը պրոֆեսիոնալիզմից բացարձակ զուրկ լինելը` փորձեն փրկել:

20.01.2014թ.

 

 

«Առանց Քոչարյան այսօր ոչ մի քաղաքական 

ուժ չի կարողանա ազգին  ազատել այս իշխանությունից»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի խորհրդի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

 

- Պարոն Գրիգորյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետին քննադատող առաջին հարցազրույցից հետո կարծիք էիք հայտնել, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե այս կերպ նա քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացնում: Համենայն դեպս նշել էիք, որ մեկ հարցազրույցով նման տպավորություն չեք ստացել: Հետևելով շարունակական և փոխադարձ մեղադրանքներին՝ ի՞նչ կասեք:

 

- Իմ կարծիքը մնում է անփոփոխ, քանի որ լրացուցիչ տեղեկություններ կամ ավելի կոնկրետ քայլեր մենք չենք տեսնում: Այսինքն` հայտարարեցի, որ Ռոբերտ Քոչարյանը էմոցիոնալ արձագանք է տվել վարչապետի կողմից բարձրացրած հարցերին, և կսպասենք շարունակությանը, որպեսզի կարողանանք հետագա ընթացքին և շարունակությանը տիրապետել: Այսօր տեսնում ենք այն, ինչ կատարվեց նրա երկրորդ պատասխանը տալու արդյունքում՝ հրահրվեցին բոլոր ՀՀԿ-ականները, որեպսզի նրան պատասխանեն, ակնհայտորեն հրահրվեցին Սերժ Սարգսյանի կողմից, սակայն պատասխաններ հնչեցին միայն որոշ ՀՀԿ-ականների կողմից, որոնք ժողովրդի մեջ ոչ միայն քաշ չունեն, այլև բացառիկ վարկաբեկված են, և նրանց ամեն մի քայլը ոչ մի դրական արդյունք չի բերում Սերժ Սարգսյանի համար: Իսկ ավելի լուրջ ՀՀԿ-ականները, որոնց ես «ծերակույտ» եմ անվանում՝ զգուշացան, և նրանց մեջ ամբոխը երկու մասի բաժանվեց: Մի մասը վայրահաչեց, մյուս մասն իր զգուշավորությունը պահեց: Ընդհանուր արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը պարտավոր է իր վերջնական խոսքը ասել, եթե իր առաջին քայլը զգացմունքային պատասխան տալն էր, տեղին ու անհրաժեշտ պատասխան, ես կասեի, ապա հիմա երևի թե նա պարտավոր է իր վրա վերցնել այդ ծանրությունը և դառնալ Սերժ Սարգսյանի համար լուրջ ախոյան և մարտահրավեր իջեցնել քաղաքական շուկա: Սա իմ անձնական կարծիքն է: Առանց Քոչարյանի մասնակցության՝ այսօր, այս պահին չկա որևէ մի ուժ, որ կարողանա ազգին ազատել այս իշխանությունից, այսինքն կատարել այն իշխանափոխությունը, որը ֆորումը սեպտեմբեր ամսին հայտարարեց, թե անհրաժեշտ է, և սկսեց պրպտել, թե ինչ ուժեր, ինչ պոտենցիալ կա մեր ազգի քաղաքական տնտեսական դաշտում՝ իշխանափոխություն անելու համար: Մենք պարզեցինք, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը անում է ամեն ինչ, որ բնում խեղդի ցանկացած այդպիսի ուժի ծնում: Եվ, այնուամենայնիվ, հույսներս չենք կտրում, որ քաղաքական դաշտը կհամախմբի և վերջնագիր կներկայացնի գործող իշխանությանը: Մենք մեր աշխատանքի ընթացքում ուսումնասիրեցինք բոլոր հնարավորություները և, իմ խորին համոզմամբ, ամենամեծ ուժը, որը կարող է իր շուրջը համախմբել, մնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

- Կարծում եք՝ մինչև մյուս նախագահական ընտրությունները հասարակությունը կսպասի՞, թե՞ Քոչարյանը կարող է ֆորս-մաժորների ձգտել և արտահերթ զարգացումների գործընթաց սկսել:

 

- Ոչ, ես դա չեմ տեսնում, ես ինքս ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծելուն խիստ դեմ եմ: Նախագահական ընտրություններ շատ դժվար է պատկերացնել այս իրավիճակում, սակայն այն, որ կարելի է այնպես ուժեղանալ և այնպես չորս կողմը բոլոր առողջ ուժերին համախմբել, որ Սերժ Սարգսյանին վերջնագիր ներկայացվի՝ առանց ցնցումների և առանց արյան՝ վարչակազմի փոփոխության պահանջով, միանշանակ է: Ենթադրենք, որ ընդդիմադիր ուժերը ևս մեկ տարի սպասեցին: Ի՞նչ կկատարվի այս ընթացքում, երբ մարդիկ ևս մեկ տարի փորձեն իշխանություններին ժամանակ տալ. Հայաստանը անասելի կդատարկվի: Այսօր արդեն տնտեսությունը հիմնահատակ փլուզվում է, հուսահատությունը տիրում է բոլորին, ապատիան դարձել է սովորական երևույթ, մտավորականությունը լքել է հայրենիքը և մի փոքր մտավորականներ էլ, որ Հայաստանում են՝ իրենց բներից դուրս չեն գալիս, որովհետև ոչ մի իմաստ չեն տեսնում պայքարելու մեջ: Եվս մեկ այսպիսի տարի գլորե՞նք, լավ: Ռոբերտ Քոչարյանը 2012 թվականի վերջին չմտավ քաղաքական դաշտ. եթե մտներ՝ հարյուր տոկոսով կհաղթեր: Ցանկացած ուժ, ցանկացած մարդ, ով այդ պահին մարտահրավեր կշպրտեր՝ կշահեր: Չմտան: Ի՞նչ շահեցինք՝ մեկ տարի Հայաստանը ավելի վատ վիճակում հայտնվեց: Գոնե Սերժ Սարգսյանը ինքնակամ հեռանար, կամ գոնե կառավարությունն ազատ արձակեր և դիմեր կարող ուժերին՝ ասելով՝ եկեք կառավարեք , եկեք դուք բարձրագույն, ժամանակակից արհեստավարժ մասնագետներով կառավարեք: Բայց դա հնարավոր է միայն այսօր, որովհետև վաղը արդեն իրավիճակը փրկելն անհնար կլինի: Սփյուռքում և Հայաստանում կան նման մարդիկ, և նրանք պետք է ստեղծեն ժամանակավոր կառավարություն, վերականգնեն տնտեսությունը, շտկեն արտաքին քաղաքականության մեր կատարած ահավոր սխալները և որից հետո իշխանությունը հանձնեն քաղաքական ուժերին: Մենք այս գործընթացի ձևավորման կողմն ենք, և այդ ժամանակահատվածում, ովքեր կկանգնեն իմ այս կոչի օգտին՝ ես կհամագործակցեմ նրանց հետ, կընդունեմ բոլորին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին՝ եթե վերջինս միանալու ցանկություն հանկարծ հայտնի: Մենք դրա վրա ենք աշխատում՝ ստեղծել ժամանակավոր կառավարություն՝ ժամանակակից մասնագետներից բաղկացած: Մի բան, որ ընդունված է բոլոր երկրնում, որտեղ ճգնաժամ է լինում: Իսկ եթե նոր նախագահական ընտրություններ հայտարարվեն ընդամենը մեկ տարի առաջ կեղծված ընտրություններից հետո և նորից երկիր ցնցվի՝ սա ոչ մեկին պետք չէ:

 

- Ակնհայտ է, որ քաղաքականություն վերադառնալու համար անհրաժեշտ է ոչ միայն տեղական ուժերի, այլև սփյուռքահայության աջակցությունը: Քոչարյանը միշտ աչքի է ընկել իր ռուսաստանամետ դիրքորոշմամբ, և հնարավոր է՝ այնտեղից աջակցություն ստանա, իսկ մնացած երկրների մասին ի՞նչ կասեք՝ հատկապես եվրոպական երկրների:

 

- Եթե խոսում ենք սփյուռքահայության մասին, ապա իմ պատասխանը շատ հստակ է: Սփյուռքը նույնպես գիտակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը, և ամբողջ սփյուռքահայությունը չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի հետ բարեկամական դաշինքի, սակայն Սփյուռքը այդ հարաբերությունները պատկերացնում է հորիզոնական: Սերժ Սարգսյանը վասալական կերպով Հայաստանը տվեց Ռուսաստանին: Սփյուռքը երազում է, որպեսզի մենք ունենանք նոր կառավարություն, որը նորից կվերականգնի Ռուսաստանի հետ եթե ոչ հավասար ապա գոնե հորիզոնական հարաբերությունները: Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, թե ինչպես նրանք կվերաբերվեն, եթե որևէ ռուսամետ մարդ ղեկավարի մեր երկիրը, ապա կասեմ, որ Ռուսաստանին ծախված ավելի մեծ մարդ, քան Սերժ Սարգսյանը՝ դժվարէ գտնել: Իր «խաղատնային» քաղաքականության արդյունքում նա ամբողջովին Հայաստանը ծախել է Ռուսաստանին, քանի որ դա չի արել նորմալ ճանապարհով: Գնալով Ռուսաստանի ցանկություններին դեմ՝ փորձել է նրանցից ավելի շատ բան պոկել, բայց լինելով թույլ կամ ոչ լեգիտիմ՝ հարված է ստացել հենց Պուտինի կողմից: Այսպիսի իրավիճակում բնական է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր վրա այդ առաքելությունը՝ ժողովուրդը նրա մեջքին կկանգնի: Մի անգամ ասել եմ արդեն՝ նա պետք է իր վրա նետված ցեխից մաքրվի, նա Սերժ Սարգսյանին օգնեց դառնալ նախագահ, դրանից առաջ նշանակեց վարչապետ՝ բնական է, որ սրա պատասխանը պետք է տա ժողովրդին՝ ինչ էր սպասում, ինչ ստացվեց: Չէ՞ որ այդ ճանապարհին էր, որ տեղի ուենցավ նաև Մարտի մեկ: Նա պետք է հայտարարի, թե Մարտի մեկին ինչ դերակատարություն է ունեցել: Նոր նախագահ էր և հին վարչապետ Սերժ Սարգսյանը, և նա էր ամեն ինչի պատասխանատու այդ օրվանից մինչ այսօր: Չէ՞ որ սա կարելի է շատ հստակ ներկայացնել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը վերջապես պատասխան ստանա ու հանգստանա, այնուհետև Ռոբերտ Քոչարյանը պետք է ներկայացնի այն ամեն լավը, որ ինքն արել է տնտեսության մեջ, և բացթողումները, ազնվորեն պետք ասի, որ օլիգարխիային չկարողացավ կոտրել, թույլ տրվեցին նաև այլ սխալներ, սակայն կատարվեց նաև հսկայական դրական աշխատանք՝ տնտեսությունը երկնիշ թվով աճ ապրեց: Այսինքն լավն ու վատը դնել սեղանին ու ասել, այս վատը իմ մոտ եղել է, մենք իդեալական չենք , բայց հսկայածավալ դրականը տեսեք նախ: Պետք է ուժ ունենալ և ամենը հրամցնել, մանավանդ որ նրա արած լավը այնքան շատ է, որ մարդիկ պետք է կույր լինեն չտեսնելու համար:

 

- Եվ այդ դեպքում կվայելի Հայաստանի և Սփյուռքի աջակցությունը՞:

 

- Անկասկած, ես չեմ ուզում Քոչարյանի վրա կանգ առնել, որովհետև չգիտեմ նրա պլանները, բայց ցանկացած ուժ, որ կտապալի այսօրվա իշխանություններին և կփրկի երկրին դուրս գալու այս իրավիճակից, անկասկած՝ եվրոպահայության, աշխարհի հայության փրկիչը կհռչակվի: Եվ մենք մեր վրա կվերցնենք այս գործընթացի զարգացումը, որպեսզի եվրոպական երկրներում այդ ուժին ճիշտ ընկալեն: Մենք դա պատրաստ ենք անել: Այլ ճանապարհ, քան ազատել երկիրն այս վարչախմբից և ստեղծել նոր՝ արհեստավարժներից, լավագույն մասնագետներից բաղկացած կառավարություն ու վերածնել տնտեսությունը, ես չեմ տեսնում:

22.01.2014թ.

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահության հաղորդագրություն

 

ԵՀՄՖ նախագահությունը ողջունում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարությանն ու բոլոր անդամներին` հիանալի համագումար կազմակերպելու և ստացված փայլուն արդյունքների կապակցությամբ: ԵՀՄՖ-ն գտնում է, որ ԲՀԿ-ի համագումարը կազմակերպվել էր ժամանակի ոգուն համապատասխան, առանց ավելորդությունների, անցկացվել է սրընթաց` վեր հանելով այսօր Հայաստանում առկա կարևորագույն խնդիրները և ճշգրտորեն արձագանքել է դրանց: Այս համագումարը հատկապես գովելի է և արժևորվում է այսօր Հայաստանում տեղի ունեցող համանման, սակայն իրենց ոգով բոլշևիկյան, հին կոմունիստական շրջանի խայտառակ միջոցառումների նմանվող այլոց կողմից կազմակերպվող համագումարիների ֆոնի վրա, երբ ստորադասները զբաղված են միայն բուրգի գագաթին նստած ղեկավարին քծնելով և երբ մոռացվում ու արհամարհվում են հանրապետությունում առկա խայտառակ, խորը ճգնաժամից բխող խնդիրները:

ԵՀՄՖ-ն հայտարարում է, որ ամբողջովին սատարելու է ԲՀԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի ելույթի մեջ նշված սփյուռքի հետ համատեղ ներդրումներ կատարելու առաջարկը: ԵՀՄՖ-ն օրերս կներկայացնի համանման աշխատանքների իր ծրագիրը, որը նախապատրաստվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում, և որտեղ նախատեսված են Հայաստանի հետ ներդրումային ծրագիր իրականացնելու իրատեսական ու հսկայածավալ աշխատանքներ: ԵՀՄՖ-ն ամբողջովին համամիտ է նաև ԲՀԿ նախագահի այն կարծիքին, որ արտերկրից ներդրումներ կարող են կատարվել միայն ու միայն Հայաստանում երաշխիքների առկայության պայմաններում, և  նաև այն կարծիքին, որ համանման երաշխիքները ՀՀ-ում այսօր իսպառ բացակայում են, ու անհրաժեշտ երաշխիքներ կարելի է ունենալ միայն այսօրվա վարչակազմի փոփոխությունից հետո: Մեկ անգամ ևս ողջունելով ԲՀԿ համագումարի արդյունքները` ԵՀՄՖ-ն կոչ է անում միավորվել և միացյալ ուժերով փրկել Հայաստանի տնտեսությունն ու հանել երկիրը այս խորը ճգնաժամային վիճակից:

 

ԵՀՄՖ նախագահություն

Սլովակիա, Բրատիսլավա

17.02.2014թ.

 

 

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ հայտարարությունը Համահայկական Ազգային Ճակատի հիմնադիր անդամների անդամակցության գործընթացի ավարտման վերաբերյալ

 

ԵՀՄՖ-ի 15-րդ հոբելյանական համագումարի ժամանակ հայտարարվեց Հայաստանի վերածնման` տնտեսության վերականգման, արտաքին և ներքին քաղաքականության մեջ իշխանության վարած կործանիչ քայլերի շտկման համար Համահայկական Ազգային Ճակատ /այսուհետ ՀՀԱՃ/ հիմնադրելու մասին: Հաջորդ ամիսների ընթացքում` որպես ՀՀԱՃ-ի հիմնադիր անդամ, գրանցվեցին մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, տասյնակ հասարակական կազմակերպություններ,  քաղաքական և հասարակական գործիչներ ու ակտիվ անհատներ՝ Հայաստանից և եվրոպական բազմաթիվ երկրներից:

ԵՀՄՖ-ն` որպես ՀՀԱՃ-ի հիմնադիր կազմակերպիչ, մտադիր է մինչև մարտի մեկն ավարտել հիմնադիր անդամների գրանցումը: Համահայկական Ճակատի դռներն ապագայում ևս բաց են լինելու համագործակցության պատրաստ կազմակերպությունների և անհատների առաջ`  որպես ոչ հիմնադիր անդամներ:  Համահայկական Ազգային Ճակատը ս.թ. մարտ ամսից սկսում է Հայաստանի Վերածնման և Բարգավաճման Հիմնադրամի ստեղծման աշխատանքները: Այն զբաղվելու է ներդրումային ծրագրերի համար սփյուռքահայ և օտարերկրյա ընկերությունների ներգրավման աշխատանքներով: Եվրոպական, ռուսական և բոլոր այլ տարածաշրջանների հայկական ու օտարերկրյա ընկերությունները հրավիրվելու են մասնակցելու Հայաստանի տնտեսության վերածնման և վերականգման աշխատանքներին: Հիմնադրամը ֆինանսավորվելու է հայաստանյան և արտերկրի խոշոր ու միջին գործարարների կողմից, իսկ տրամադրված գումարները ներգրավվելու են բացառապես տվյալ գործարարների ներկայացրած ու նրանց հետաքրքրող ներդրումային ծրագրի մեջ: Համանման աշխատանքների իրականացման համար, որպես առաջին քայլ,  ՀՀԱՃ-ը ժողովրդական լայն մասսաների աջակցությամբ հասնելու է կառավարության հրաժարականին՝ ստիպելով նախագահին օգտագործել Սփյուռքի և Հայաստանի ներուժը` կազմելու Ազգային Համաձայնության ժամանակավոր Կառավարություն՝  ներգրավվելով բարձր մասնագիտական որակ, արտերկրում և Հայաստանում համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետների: Հայաստան են հրավիրվելու այն անձինք, որոնք ցանկանում են մասնակցել երկրի վերականգման աշխատանքներին: Համահայկական Ազգային Ճակատը ակնկալում է ՀՀ նախագահի կողմից մեր կատարած և կատարելիք  հսկայածավալ աշխատանքների ըմբռնում, կարևորության գիտակցում և հուսով է հանդուրժողականության մթնոլորտում կատարել այն անարյուն իշխանափոխությունը, որի շուրջ ընդունվել է հայտարարություն ԵՀՄՖ-ի համագումարի ընթացքում: ԵՀՄՖ-ն և Համահայկական Ազգային Ճակատի պատասխանատուները կարծում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհասկանա և ամբողջովին կընկալի պահի պատմական կարևորությունը և այն մոտեցումը, ըստ որի սփյուռքի ու Հայաստանի ակտիվ հայությունը ձգտում է ամբողջովին միանալ Հայաստանի փրկության ծրագրին` շտկել տնտեսության և արտաքին ու ներքին քաղաքական կյանքում  ցույց տված անդարձելի սխալներն ու ճակատագրական բացթողումները` միաժամանակ կողք թողնելով անձնական և կենցաղային հետաքրքրությունները:

Իշխանափոխության երկրորդ փուլը իր մեջ  կպարունակի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, որոնք պետք է անցկացվեն Ժամանակավոր Կառավարության վերահսկողության ներքո և  լինեն հիրավի արդար ու թափանցիկ:

Համոզված ենք, որ վերոհիշյալ ուղով` սահմանադրական ճանապարհով հնարավոր կլինի Հայաստանում իրականացնել ԵՀՄՖ-ի համագումարի բանաձևում հայտարարված անցնցում և անարյուն իշխանափոխությունը` որպես այսօրվա համատարած քաղաքական, տնտեսական, մշակութային ու հոգևոր ճգնաժամից փրկության ելք:

 

ԵՀՄՖ նախագահություն

18.02.2014թ.

 

 

ԵՀՄՖ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԽՈՇՈՐԱՄԱՍՇՏԱԲ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆՄԱՍԻՆ

 

 

2013 թվականի տարեվերջին ԵՀՄՖ-ն դիմել էր իր հայտնի բաց նամակներով ՀՀ ԱԺ նախագահին և այնուհետև  ՀՀ նախագահին, ներկայացնելով հանրապետության կառավարության մի շարք անդամների և նրա ղեկավարի` վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից կատարած աղաղակող վնասարարությունների փաստերը, միաժամանակ մատնանշելով կոռուպցիայի հայտնի աղմկահարույց  սկանդալների շուրջ իշխանությունների ցուցաբերած անտարբերության և կամ դրանք ցինիկաբար լռության մատնելու իրողությունը: Նամակներում ԵՀՄՖ-ն զգուշացրել էր, որ պատասխան չստանալու դեպքում կներկայացնի մատնանշված հանցագործությունների շուրջ առավել մանրակրկիտ տեղեկատվություն և վարչակազմից կպահանջի պատասխան: Այնուհետև, բավարար պատասխան չստանալու դեպքում, նշել էինք, որ այս փաստերն արդեն կներկայացվեն միջազգային փորձագետներին և արդարադատության մարմիններին` հայցելով օգնություն` ՀՀ-ում պետպաշտոնյաների կողմից կազմակերպված միջազգային մակարդակի կողոպուտների և օֆշորային սկանդալների բացահայտման հարցում:

Որպես առաջին խոշոր չափի հանցագործություն` այժմ ներկայացնում ենք «Նաիրիտ» գործարանի շուրջ  կատարված օֆշորային` միջազգային հանցագործության մանրակրկիտ ուսումնասիրված փաստերը և հայտարարում, որ պատասխան չստանալու դեպքում այն ներկայացվելու է միջազգային փորձագետների քննությանն ու այնուհետև միջազգային ատյաններին:

 

Ստորև ներկայացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հանցագործության փաստերը առաջին «խմբաքանակ» է ԵՀՄՖ կողմից վարձված իրավաբանների, փորձագետների և մասնագետների կողմից կատարված աշխատանքների, որի համար իրականացվել են ահռելի աշխատատար գործունեություն` տեղեկատվության հավաքագրում, անհրաժեշտ մարդկանց հետ հանդիպումներ ու քննարկումներ, գործուղումներ տարբեր երկրներ:

  

ԵՎՐՈՊԱՅԻ  ՀԱՅԿԱԿԱՆ  ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՖՈՐՈՒՄԻԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՀԱՆՁՆԱԽՄԲԻ  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  “ՆԱԻՐԻՏ”  ԳՈՐԾԱՐԱՆԻՀԱՆԴԵՊ  ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ  ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ 

ԹԱԼԱՆԻ  ՇՈՒՐՋ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջՆաիրիտգործարանի կարևոր դերակատարությունը քիմիական ոլորտի համար և վերջին ժամանակահատվածում տարբեր լրատվամիջոցներում հրապարակված օրինախախտումների մասին հոդվածներն ու հարցազրույցները` ԵՀՄՖ-ի նախագահությունը որոշեց կազմել իրավաբաններից և այդ ոլորտի մասնագետներից կազմված հանձնախումբՆաիրիտգործարանի արհեստական սննկացման մասին պնդումները հաստատելու կամ հերքելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ իրականացվեցին բազմաթիվ ու բազմաբնույթ աշխատանքներ` հանցագործությունների մասին տեղեկատվության հավաքագրում, անհրաժեշտ մարդկանց հետ հանդիպումներ ու քննարկումներ, գործուղումներ տարբեր երկրներ:

Ցավոք, առաջին իսկ ուսումնասիրությունները ապացուցեցին, որՆաիրիտգործարանի այսօրվա անմխիթար և անհեռանկար վիճակի համար պատասխանատու են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններ, որոնց կանխամտածված անգրագետ կառավարման արդյունքում գործարանը կուտակել է հարյուրավոր միլիոն  դոլարների հասնող պարտքեր, և սա այն պարագայում, երբ օր-օրի միջազգային շուկայում աճում է և կաուչուկի պահանջարկը, և գինը:

ԵՀՄՖ-ի տնտեսական հանձնախումբը պարզեց, որ 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացված առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի` պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող, անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության, 20.000 ֆունտ ստեռլիգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) օֆշորային ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչ օրս անհայտ են հանրությանը:

 

«Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությունը` ԱՊՀ Կենտրոնական Բանկերի հիմնադիր կապիտալով ստեղծված «Մեժգոսբանկում» գրավդնելով ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից նվեր ստացված «Նաիրիտ» գործարանի բաժնեթղթերի 90 տոկոս փաթեթը, ստացելէ 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, որից միայն 39 միլիոն ԱՄՆ դոլարն է մուտք արել ՀՀ պետական բյուջե` գնելով «Նաիրիտ» գործարանը, մնացած 31 միլիոն ԱՄՆ դոլարի ճակատագիրը անհայտ է մինչ օրս:

 

Մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006 թվականին այս «գործարքին» իրենց անմիջական  մասնակցությունն  են  ունեցել  հետևյալ  պատասխանատու  անձինք.

-Տիգրան Սարգսյան` որպես ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ, որը միաժամանակ հանդես է եկել որպես «Մեժգոսբանկի» խորհրդի նախագահ, քանի որ ԱՊՀ երկրների Կենտրոնական Բանկերի նախագահները ռոտացիոն կարգով ստանձնում էին այդ պաշտոնը 6 ամսվա կտրվածքով,

-Վահան Մելքոնյան` միաժամանակ «Մեժգոսբանկի» ներկայացուցիչ և «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն, ինչպես նաև հանդիսանում է օֆշորային «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության սեփականատեր, որի կազմի մեջ է մտնում «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» դուստր կազմակերպությունը

-Անդրե Նարսիսյան` «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության երևացող սեփականատեր, Ֆրանսայի քաղաքացի, ըստ լուրերի մահացել է 2006 թվականի տարեվերջին,

-Անատոլի Տուրկաձե` «Մեժգոսբանկի» նախագահ, պաշտոնական դիրքի չարաշահման համար հեռացված է աշխատանքից,

-Սերգեյ Կուլիկով` «Մեժգոսբանկի» փոխնախագահ, հարուցվել է քրեական գործ նրա և ընտանիքի անդամների հանդեպ, քանի որ «Մեժգոսբանկի» վարկավորած կազմակերպությունները հիմնականում պատկանում էին Կուլիկովի ընտանիքի անդամներին,

-Նատալյա Բլագովա` Կուլիկովի եղբոր կինը, Անդրե Նարսիսյանի տված լիազորագրով որպես «Ռայնովիլի» ներկայացուցիչ, «Մեժգոսբանկի» վարկային պայմանագրում ստորագրել է «Նաիրիտի» 70 միլիոն ԱՄՆ դոլար ծավալի վարկային ծրագիրը ստանլու համար,

-Տատյանա Սերբկովա` 2001-2007թթ. ժամանակահատվածում աշխատել է «Մեժգոսբանկում»` ղեկավարելով միջպետական ծրագրեր, ստեղծել է «Ինտերկաուչուկ» ընկերությունը եւ ղեկավարել «Նաիրիտ» գործարանի զարգացման ու վերազինման ծրագիրը: Նրա հանդեպ իրականացվել են ահաբեկումներ եւ սպառնալիքներ, կատարվել է կարեւոր փաստատղթերի գողություն նրա կաբինետից:

-Արմեն Մովսիսյան` ՀՀ էներգետիկայի նախարար, 2007 թվականին «Նաիրիտ» գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ, որի որոշման համաձայն վաղաժամկետ դադարեցվել ենՏնօրենների խորհրդի անդամներ հանդիսացող ՏՍերբկովայի, ՄՊիոտրովսկայաի, ԱՄարկովսկիի և ՄՊերելմանի լիազորությունները, իսկ նրանց փոխարեն Տնօրենների խորհուրդը ձևավորվել է բացառապես Սերգեյ Կուլիկով և Վահան Մելքոնյան  զույգի միջև (հիշեցում. Ս.Կուլիկովը ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահն էր, իսկ ՎՄելքոնյանը` նույն  բանկի հայաստանյան և օֆշորային ընկերության ներկայացուցիչը):

-Եգելսկի Ալեքսանդր Եվգենևիչ` Կուլիկովի հանձնարարությամբ Տատյանա Սերբկովային սպառնալիքներ ներկայացրած անձ ` վերջինիս «Նաիրիտ» գործարանի «առքուվաճառքի» անհամաձայնության կապակցությամբ

-Աշոտ Սարգսյան` «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ըստ մամուլի հրապարակումների իրականացնում էր գործարանի ֆինանսական շարժի վերահսկողություն:

 

Եզրակացություն 

Համաշխարհային շուկայում մենաշնորհային դիրք գրավող, Հայաստանի Հանրապետության արտադրական հզորություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի հանդեպ կանխամտածված իրականացվել է արտադրական հզորությունների փոշիացման` սննկացման կանխամտածված գործառույթ, որի արդյունքում շահել են «Նաիրիտ» գործարանի ներկայիս մրցակիցները:

Սրա մասին է վկայում  նաև այն փաստը, որ Եվրամիությունը հայտարարել էր մինչև 2012թ. Եվրոպայի տարածքում քլորի արտադրության փակման ծրագրի մասին ու անգամ ֆինանսական տեսանկյունիցպաշտպանված այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Բայերը» եւ «Դյուպոնը», անընդհատ դաժան քննադատության են ենթարկվում վերահսկող մարմինների և բնապահպան հասարակական  կազմակերպությունների կողմից, հետեւաբար «Նաիրիտի» գոյությունը ընդհանրապես նոր դժվարություններ էր ստեղծում քիմիայի ոլորտի համաշխարհային «շնաձկերի» համար: 

2006-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում մի խումբ պետական պաշոնյաների կողմից իրականացվելէ «Նաիրիտ» գործարանի «անգրագետ» ղեկավարում` կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվել են 100 միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր: Նրանց անգրագետ ղեկավարման տարիներին գործարանում  եղան հրդեհներ ու պայթյուններ, եղան զոհեր: Այսօր էլ շարունակվում է երբեմնի ՀՀ սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի կանխամտածված սննկացումը, և որպես նշվածի ապացույց են հանդիսանում արտադրության համար պիտանի սարքավորումների հազարավոր տոննաների հասնող ծավալների վաճառքի փաստը` մետաղի ջարդոնի տեսքով:

«Նաիրիտի»   գործարքի ռուսաստանցի մասնակիցների նկատմամբ ՌԴ Դատախազության կողմից հարուցվել է քրեական գործեր, պետականացվել են նրանց գույքը, սակայն նույն գործարքի հայաստանյան պատասխանատուները մինչ օրս խուսափել են քրեական պատասխանատվությունից, քանի որ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ: Այս հարցում առանձնանում է Տիգրան Սարգսյանի դերակատարությունը, քանի որ նա հանդես է եկել 2 կողմից`

Ա/ Հայաստանում` որպես Կենտրոնական Բանկի նախագահ. «Նաիրիտ» գործարանի 90 տոկոս բաժնեթղթերը նվիրաբերել է Rhinoville Property Limited օֆշորային ընկերությանը

Բ/ Ռուսաստանում` արդեն որպես Մեժգոսբանկի նախագահ. այդ նույն Rhinoville Property Limited օֆշորային ընկերությանը տվել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ «Նաիրիտ» գործարանի 90 տոկոս բաժնեթղթերի դիմաց:

Եվ այս ամենի պատճառով է, որ Մեժգոսբանկի ռուսաստանցի պաշտոնյաները դատապարտվել են, բռնագանձվել է նրանց գույքը, քանի որ նրանք կատարել են Տիգրան Սարգսյանի հրամանները /հիշեցնեք որ այդ ժամանակ Տ. Սարգյանը հանդիսանում էր Մեժգոսբանի նախագահ/: 

Իրավաբանական հանձնախմբի սույն հայտարարությունը ԵՀՄՖ Նախագահությունը համարում է հանցագործության մասին հայտարարություն և պահանջում է ՀՀ իրավապահ  մարմիններից գործի լուրջ հետաքննություն, որի սկսվելու պարագայում ԵՀՄՖ Նախագահությունը պատրաստ է տրամադրել հանցագործությունները ապացուցող բոլոր ապացույցները:

 

 

ԵՀՄՖ Նախագահություն

19.02.2014թ.